Yerevan
17
+21°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Իգուայինը կմնա՞ «Ռեալում»

Իգուայինը կմնա՞ «Ռեալում»

«Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուայինը հերթական մրցաշրջանը կարող է սկսել «Արքայական» ակումբի կազմում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն շտապում բաժանվել խաղացողից, ով ավելի վաղ հայտարարել էր, որ իր կարիերան մադրիդցիների կազմում մոտեցել է ավարտին: Միևնույն ժամանակ, Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի ապագայի հարցում այս պահին կոնկրետ ոչինչ չկա: Նրա ծառայություններով հետաքրքրված էին «Յուվենտուսն» ու «Արսենալը», սակայն գործը պաշտոնական առաջարկների չհասավ:

Իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հուլիսի 15-ին նախատեսում է հանդիպել Իգուայինի ու նրա գործակալի հետ: Շատ հավանական է, որ արգենտինացին կմնա «Ռեալում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում