18
+29°C

Մատան չի մտնում Մոուրինյոյի տակտիկական սխեմայի մեջ

Մատան չի մտնում Մոուրինյոյի տակտիկական սխեմայի մեջ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նոր մրցաշրջանում հույսեր չի կապում իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հետ:

Ինչպես հաղորդում է եվրոպական մամուլը. պորտուգալացին կարծում է, որ Մատան չի տեղավորվում իր տակտիկական սխեմայի ու խաղային նախագծի մեջ: Ընդգծենք, որ հենց Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում դարձավ թիմի առաջատարներից մեկը: Եթե հավատանք աղբյուրին, ապա Մատայի տրանսֆերին լրջորեն հավակնում է «Բարսելոնան», որը հետևում է 25-ամյա խաղացողի շուրջ տիրող իրավիճակին:

Իսպանացին նախորդ մրցաշրջանում լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 64 հանդիպման’ դառնալով 19 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում