«Բարսելոնայի» թանգարանում Մեսսիին առանձին տարածք են հատկացրել
13/07/2013 17:58

Նմանատիպ
«Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին ակումբի թանգարանում արդեն առանձին հատկացված տարածք ունի: Հաղորդում է Marca-ն: Պարբերականը գրում է, որ նման պատվի «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլիստներից ոչ ոք դեռ չէր արժանացել:
70 քառակուսի մետր տարածությունում ներկայացված են արգենտինացու նվաճած 4 «Ոսկե գնդակները», 2 «Ոսկե խաղակոշիկները» և այլ տիտղոսներ:
Հավելենք, որ թանգարանի այցելուները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած ֆուտբոլիստի տարածքի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում