Վալբուենան հետաքրքում է «Բարսելոնային»

Վալբուենան հետաքրքում է «Բարսելոնային»

«Մարսելի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենան հետաքրքում է «Բարսելոնային»:

Կատալոնացիներն արդեն կապվել են 28-ամյա ֆրանսիացու հետ, նրա հնարավոր տեղափոխության մասին բանակցելու համար: Վալբուենան կատալոնական ակումբին հարկավոր է, եթե Տիագո Ալկանտարան լքի ակումբը:

Հավելենք, որ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2017-ին, իսկ տրանսֆերի գինը 15 մլն եվրո է գնահատվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում