Իլիյարամենդի. Ռոնալդուն լավագույնն է աշխարհում

Իլիյարամենդի. Ռոնալդուն լավագույնն է աշխարհում

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ասյեր Իլիյարամենդին իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական ալիքին: Իլիյարամենդին նշել է, որ փորձում է ամեն օր կատարելագործվել.

-Կարծում եմ, որ ամեն օր առավելագույն աշխատանք եմ կատարում: Երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, փորձում անել այն ամենն, ինչն իմ հնարավորությունների սահմաններում է:

Խոսելով իր նոր թիմակիցներից Ասյերն ասել է.

-Մադրիդում շատ են մեծ ֆուտբոլիստները, սակայն, ըստ իս, լավագույնը Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հույս ունեմ, որ առաջիկա մրցաշրջանում ամեն ինչ լավ կընթանա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում