Տիագո Ալկանտարան դեռևս «Բավարիայի» ֆուտբոլիստ չէ

Տիագո Ալկանտարան դեռևս «Բավարիայի» ֆուտբոլիստ չէ

«Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամմերը հերքել է այն տեղեկությունը, թե մյունխենյան ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հետ:

-Ալկանտարան պայմանագիր է կնքել «Բավարիայի» հե՞տ: Ոչ, իհարկե, այդպես չէ: Եթե ինչ-որ բան ստորագրված լիներ, մենք կհայտարարեինք այդ մասին,- ասել է Զամմերը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Գերմանիայի չեմպիոնը 22-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 22 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում