Պաշտոնական. Տիագո Ալկանտարան տեղափոխվեց «Բավարիա»
14/07/2013 22:07

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պաշտոնապես դարձել է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական թվիթերը: Գործարքը գնահատվել է 25 մլն. եվրո:
22-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս բժշկական հետազոտություն կանցնի մյունխենյան ակումբում, ինչից հետո կստորագրի չորս տարվա պայմանագիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում