Անչելոտիի որդին կընդգրկվի «Ռեալի» մարզչական շտաբում
14/07/2013 23:20

Նմանատիպ
Այսօր Մադրիդ է ժամանել «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին’ Դավիդեն, ով կօգնի հորը մադրիդյան ակումբի մարզչական շտաբում:
23-ամյա Դավիդե Անչելոտին Պարմայի համալսարանում գերազանցությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել’ ֆուտբոլիստների էներգիայի կանոնավոր ծախսման թեմայով:
Անչելոտի-կրտսերը կլինի «Արքայական» ակումբի ֆիզպատրաստվածության մարզիչ Ջիովանի Մաուրիի օգնականը, ով իտալացի մասնագետի հետ աշխատել է «Միլանում», «Չելսիում» ու «ՊՍԺ»-ում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում