Նեյմարն ընտրել է` որ համարի մարզաշապիկով է խաղալու

Նեյմարն ընտրել է` որ համարի մարզաշապիկով է խաղալու

«Բարսելոնայի» նորեկ Նեյմարը կատալոնական ակումբում հանդես կգա 11 համարի մարզաշապիկով, հաղորդում է Sport.es-ը:

Ավելի վաղ հայտնի էր, որ բրազիլացին ընտրություն է կատարելու 7 համարի, որն ազատ էր մնացել Դավիդ Վիլյայի’ «Ատլետիկո» տրանսֆերից հետո, ու 11 համարի միջև, որը մինչև վերջերս զբաղեցված էր: Այն պատկանում էր Տիագո Ալկանտարային, սակայն նա արդեն պաշտոնապես «Բավարիայի» ֆուտբոլիստ է: Այդպիսով, հասկանալի է, որ Նեյմարն ընտրեց հենց հարազատ համարը, քանի որ դրանով էր հանդես եկել նաև «Սանտոսի» կազմում:

Հիշեցնենք’ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ կարևորություն չէր տվել’ որ համարի մարզաշապիկով է խաղալու կատալոնական ակումբում’ նշելով, որ իր համար առաջնայինը երազանքի ակումբ տեղափոխվելն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում