Խեդիրա. Մոուրինյոն մեծ հարգանքի է արժանի

Խեդիրա. Մոուրինյոն մեծ հարգանքի է արժանի

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան ակումբի այն ֆուտբոլիստներից է, ով մինչև օրս լավ հարաբերություններ ունի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: As-ին տված հարցազրույցում Խեդիրան նշել է, որ Մոուրինյոն շատ բան է արել «Արքայական» ակումբի համար:

-Ֆուտբոլիստներն իրենք վատ հանդես եկան վերջին մրցաշրջանում, իսկ Մոուրինյոյին պետք է մեծ հարգանքով վերաբերվել: Ինձ համար նա շարունակում է մնալ շատ ուժեղ մասնագետ և պարզապես լավ մարդ,-ասել է Խեդիրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում