«Արսենալը» նոր առաջարկ է արել Սուարեսի համար

«Արսենալը» նոր առաջարկ է արել Սուարեսի համար

«Արսենալի» ղեկավարությունը շարունակում է պայքարը «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսին ձեռք բերելու համար: Ինչպես հաղորդում է բրիտանական մամուլը, «կանոնիերների» ղեկավարները հանդես են եկել նոր առաջարկությամբ’ պատրաստակամություն հայտնելով ուրուգվայցու համար վճարել 35 մլն. եվրո: Հիշեցնենք’ մերսիսայդյան ակումբն ավելի վաղ մերժել էր «Արսենալի»’ 30 մլն. եվրոյի առաջարկը:

Ուրուգվայի հավաքականի հարձակվողի գնման հավակնորդների թվում է նաև Մադրիդի «Ռեալը»: Անձամբ ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ պատրաստվում է լքել «Լիվերպուլը»’ չբացառելով Պրեմիեր լիգայի մյուս ակումբներից մեկում կարիերան շարունակելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում