Վինչին` Պալերմոյի մրցաշարում տարած հաղթանակի մասին

Վինչին` Պալերմոյի մրցաշարում տարած հաղթանակի մասին

Իտալուհի Ռոբերտա Վինչին խոսել է Սարա Էրանիի նկատմամբ Պալերմոյի մրցաշարի եզրափակչում տարած հաղթնակի մասին: Նա Էրանիին հաղթեց 6:3, 3:6, 6:3 հաշվով: Սա իտալուհու երկրորդ տիտղոսն էր այս մրցաշրջանում.

-Ես լավ խաղացի, հաջողված էր հատկապես առաջին սեթը: Երկրորդում Սարան առաջ անցավ: Երրորդի սկզբում 4:0 էր ու հնարավորություն ունեի 5:0 դարձնելու, սակայն մի փոքր նյարդայնացա ու չկարողացա հաղթել այդ պահին: Վերջնամասում արդեն հավատում էի հաղթանակիս: Ես երջանիկ եմ: Անհավատալի խաղ անցկացրի, քանի որ միայն այդպես կարելի է հաղթել Էրանիին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում