Տեյշեյրան երկարաձգեց պայմանագիրը «Շախտյորի» հետ

Տեյշեյրան երկարաձգեց պայմանագիրը «Շախտյորի» հետ

«Շախտյորի» կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է 5 տարվա համար:

-Ես շատ ուրախ եմ, որ նախագահն ինձ վստահում է: Ես փորձում եմ, ջանքեր եմ գործադրում, որպեսզի արդարացնեմ այդ հույսերը  «Շախտյորի» մարզաշապիկով: Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ակումբից հեռացել են փորձառու ֆուտբոլիստները, և, կարելի է ասել, սերնդափոխություն է կատարվում: Մենք պետք է մեր մակարդակը ցույց տանք,-ասել է ֆուտբոլիստը:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում