Ինչո՞ւ Ռամիրեսը և Ռոնալդինյոն չեն մասնակցի Աշխարհի առաջնությանը

Ինչո՞ւ Ռամիրեսը և Ռոնալդինյոն չեն մասնակցի Աշխարհի առաջնությանը

Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժոզե Մարիա Մարինը հայտարարել է, որ Ռամիրեսը և Ռոնալդինյոն չեն մասնակցի 2014 թվականի Աշխարհի առաջնությանը.

-Ռամիրեսն ու Ռոնալդինյոն ոչ մի հնարավորություն չունեն առաջնությանը մասնակցելու, նրանք վատ են պահել իրենց մեր նկատմամբ: 

Ռամիրեսի կինը հետաքրքիր կին է: Նա Բրազիլիայի հավաքականին մաֆիայի հավաքական է անվանել միայն նրա համար, որ իր ամուսնուն այնտեղ չեն հրավիրել: Նա ասում էր, որ դրա համար է ընտրանին պարտվում, բայց մենք հաղթեցինք Կոնֆեդերացիաների գավաթը:

Իսկ Ռոնալդինյոն ուշացավ այն ընթրիքից, որ կազմակերպել էինք իր քաղաքում, ֆուտբոլիստների համար: Դա անընդունելի է: Մի՞ թե ճիշտ է, որ հյուրերը տան տիրոջից շուտ եկան ընթրիքի,-հայտարարել է ֆեդերացիայի նախագահը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում