Գոմես. Իմ երազանքն է Իտալիայում տիտղոս նվաճելը

Գոմես. Իմ երազանքն է Իտալիայում տիտղոս նվաճելը

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Գոմեսը պատմել է, թե ինչու համաձայնեց տեղափոխվել «Ֆիորենտինա».

-Իմ երազանքն է Իտալիայում տիտղոս նվաճելը: «Ֆիորենտինան» ինձ հասկացրեց, որ ակումբը նպտակներ ունի, որ ուզում է դեպի առաջ քայլ անել: Անցյալ մրցաշրջանում ակումբ 4-րդն էր, հիմա ուզում ենք ապացուցել, որ մրցունակ ենք: Չեմ կարող խոստանալ, որ որևէ քանակությամբ գոլ կխփեմ: Կարևորը հաղթանակներն են:

Երբ պարզ դարձավ, որ պետք է հեռանամ Գերմանիայից, ընտրությունս կանգ առավ Իտալիայի և Իսպանիայի միջև: «Բավարիայի» հետ ես ամեն ինչ նվաճել եմ, դա ֆանտաստիկ էր: Հիմա այդ ամենը նորից եմ ուզում զգալ,-ասել է Գոմեսը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում