«Լիվերպուլը» հերթական անգամ մերժել է «Արսենալին»

«Լիվերպուլը» հերթական անգամ մերժել է «Արսենալին»

«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը հաստատել է, որ ակումբն առաջարկ է ստացել «Արսենալից»’ կապված հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի հետ: Նա նաև նշել է, որ մերսիսայդցիները մերժել են այդ առաջարկը:

-Մենք առաջարկ էինք ստացել «Արսենալից», ինչի մասին հաղորդել էին ԶԼՄ-ները; Մենք բացասական պատասխան տվեցինք: Որքանով տեղյակ եմ, երբ Սուարեսը վերադառնա, նա «Լիվերպուլի» կազմում կմասնակցի մարզումներին: Ես տեղյակ եմ նրա այն խոսքերի մասին, որ կցանկանար ուժերը փորձել «Արսենալում» կամ «Ռեալում», սակայն նա մեզ չի զանգահարել ու չի ասել, որ ցանկանում է հեռանալ: Մենք ակնկալում ենք, որ Սուարեսը հաջորդ մրցաշրջանում կկրի «Լիվերպուլի» մարզաշապիկը, ու հուսով ենք’ երբ նա վերադառնա, ամեն ինչ կհանդարտվի,- ասել է Էյրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում