Yerevan
17
+27°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Վերատտի. Մի քանի ակումբներ հետաքրքրված են ինձանով

Վերատտի. Մի քանի ակումբներ հետաքրքրված են ինձանով

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատտին հայտարարել է, որ ակումբը փոխելու հնարավորություն ունի, բայց ցանկություն չկա:

-Մի քանի ակումբներ ցանկանում են ինձ տեսնել իրենց կազմում, սակայն ամեն ինչ կախված է ինձանից: Ես հավատում եմ «ՊՍԺ»-ի առաջընթացին և ցանկանում եմ հաջորդ տարի մասնակցել աշխարհի առաջնությանը: «ՊՍԺ»-ում միշտ խաղաժամանակ եմ ստանում, իսկ դա հիանալի տարբերակ է ինձ համար:

Մի գեղեցիկ օր ես, իհարկե, կվերադառնամ Իտալիա, բայց չգիտեմ դա տեղի կունենա մեկ, երկու, թե երեկ տարի հետո,-ասել է Վերատտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում