Հայ շախմատիստների հաջողությունները Լոս Անջելեսում և Անտվերպենում

Հայ շախմատիստների հաջողությունները Լոս Անջելեսում և Անտվերպենում

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում անցկացված օփենում 6 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ 52 մասնակիցների մեջ բաժանեց 1-2-րդ տեղերը միջազգային վարպետ Նիկոլո Ռոնչետիի (Իտալիա) հետ:

ՖԻԴԵ-ի վարպետ Ռուբեն Աղայանը (Բելգիա) Անտվերպեն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 174 մասնակիցների մեջ գրավեց 2-րդ տեղը: 8 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Ստեֆան Բոկեման (Բելգիա):

Տեղեկանում ենք Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում