Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 4 շաբաթ չի խաղա

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 4 շաբաթ չի խաղա

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեկ «Լուցերնի» դեմ ստոգողական խաղում (4։1) վնասվածք էր ստացել, չի կարողանա խաղալ 4 շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական Twitter-ը:

Այսօր կայացած բուժզննումից հետո պարզվել է, որ հայ ֆուտբոլիստը սինդեսմոզի վնասում ունի’ սրունքի շրջանում։

Այսպիսով, Մխիթարյանը բաց է թողնելու «Բավարիայի» դեմ հուլիսի 27-ին կայանալիք Գերմանիայի Սուպերգավաթի հանդիպումը, Բունդեսլիգայի առաջնության առնվազն «Աուգսբուրգի» հետ մեկնարկային մրցավեճը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում