Ֆուտբոլի պատմության 10 ամենաթանկ տրանսֆերները
Նմանատիպ
Էդինսոն Կավանին, «Նապոլիից» տեղափոխվելով «Պարի Սեն Ժերմեն», ֆուտբոլի պատմության ամենթանկ ֆուտբոլիստների շարքում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Ուրուգվայցու համար փարիզյան ակումբը վճարել է 64.5 մլն եվրո: Այս խոշոր տրանսֆերային գործարքից հետո, անդրադառնում ենք ֆուտբոլի պատմության 10 ամենաթանկ խաղացողներին:
Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցնում է «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն. 2009 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացուն վաճառեց 96 մլն եվրոյով:
Երկրորդ հորիզոնականում Զլատան Իբրահիմովիչն է. 2009 թվականին շվեդ հարձակվողի համար «Բարսելոնան» «Ինտերին» զիջեց ընդհանուր 92.5 մլն եվրո: Հատկանշական է, որ Իբրահիմովիչը ֆինանսական տեսանկյունից կատալոնական ակումբի վատագույն տրանսֆերն է, քանի որ Զլատանը թիմում առանձնակի չփայլեց, իսկ «Միլան» տեղափոխվեց 24 մլն եվրոյով:
Երրորդ հորիզոնականում լեգենդար Զինեդին Զիդանն է: 2001 թվականին Մադրիդի «Ռեալն» աստղային ֆուտբոլիստի համար «Յուվենտուսին» վճարեց 69 մլն եվրո: Սա թերևս այն տրանսֆերային գործարքների թվին է դասվում, որը լիովին արդարացվեց, իսկ Զիդանը մինչ օրս «Ռեալում» է` արդեն գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի կարգավիճակով:
Կակա. 2008 թվականին կրկին «Ռեալը» չխնայեց գումարը` բրազիլացու համար «Միլանին» վճարելով 65 մլն եվրո:
Էդինսոն Կավանի. «Նապոլիի» նախագահի տարածած հաղորդագրության համարձայն` ուրուգվայցու տրանսֆերն արժեցել է 64.5 մլն եվրո:
«Ռեալի» ղեկավարությունն իր ֆինանսական միջոցները չխնայեց նաև 2000 թվականին’ հիմք դնելով սկանդալային տեղափոխությանը. Լուիշ Ֆիգուն «Բարսելոնայից» Մադրիդ տեղափոխվեց 60 մլն եվրոյով: Կատալոնական ակումբի երկրպագուները, հավանաբար, մինչ օրս նրան դավաճան են համարում:
Կատալոնացիները դավաճան անվանեցին Ֆիգուին, իսկ լիվերպուլցիները` Ֆերնանդո Տորրեսին. 2011 թվականին «Չելսին» «Լիվերպուլին» իսպանացու համար վճարեց 58 մլն եվրո:
Էրնան Կրեսպո. 2004 թվականին Կրեսպոն «Պարմայից» «Լացիո» տեղափոխվեց 57 մլն եվրոյի դիմաց:
Բոլորովին թարմ տրանսֆերային գործարք. Նեյմարը համալրեց «Բարսելոնայի» կազմը 57 մլն եվրոյով:
Եվ տասնյակը եզրափակում է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներից Հալկը. անցյալ տարի «Պորտուն», վաճառելով Հալկին «Զենիթին», վաստակեց 55 մլն եվրո:
Օգտագործված աղբյուր-Marca:
Հետևեք մեզ նաև Telegram-ում