Վենգեր. Եվս մեկ անգամ Վիետնամ գալու ցանկություն կա

Վենգեր. Եվս մեկ անգամ Վիետնամ գալու ցանկություն կա

Վիետնամի հավաքականի նկատմամբ 7:1 հաշվով տոնած հաղթանակից հետո, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

-Այսօր մենք ցանկություն և արագություն ցույց տվեցինք: Հիանալի նախապատրաստություն էր նոր մրցաշրջանի համար: Մրցակիցը խաղն արագ գրոհներով սկսեց, բայց մեզ հաջողվեց իրացնել առաջին իսկ հնարավորությունը:

Անխոս, մենք նման ջերմ ընդունելությունից հետո ցանկանում ենք ևս մեկ անգամ գալ Վիետնամ, բայց միայն ես չէ, որ պետք է վճռեմ այդ հարցը,-ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում