Մարադոնան քննադատում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային

Մարադոնան քննադատում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերթական անգամ քննադատել է երկիր ֆուտբոլի ֆեդերացիային, դրա նախագահ Խուլիո Գրոնդոնին, վերջինիս որդուն`Ումբերտոյին և հավաքականի տեխնիկական տնօրեն Կարլոս Բիլարդոյին: Լեգենդը կարծում է, որ այդ մարդիկ վնասում են արգենտինական ֆուտբոլին.

-Եթե Բիլարդոն հավաքականում աշխատում է Գրոնդոնի որդու հետ, ով կյանքում 3 անգամ է դիպել գնդակին, ապա մեր գործերը շատ վատ են: 

Մարադոնային դուր չի եկել այն փաստը, 2010-ին, երբ ինքը հեռացվեց հավաքականից, Բիլարդոն շարունակեց աշխատել այնտեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում