Ալլեգրին վնասվածք է ստացել «Միլանի» մարզման ժամանակ

Ալլեգրին վնասվածք է ստացել «Միլանի»  մարզման ժամանակ

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին թիմի  ուսումնամարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է իտալական մամուլը, Ալլեգրին որոշել է ուժային մարզում կատարել՝ ֆիզիկական պատրաստվածությունը բարելավվելու համար, սակայն հեծանվով լեռը բարձրանալիս ցավ է զգացել ոտքի հատվածում և ստիպված է եղել դիմել բժիշկներին:

Ալեգրիի մոտ հայտնաբերել են ազդրի մկանային վնասվածք, սակայն նա կշարունակի ղեկավարել թիմի մարզումները՝ ուսումնամարզական հավաքի ընթացքում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում