«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Panasonic-ի հետ

«Բարսելոնան»  պայմանագիր է կնքել Panasonic-ի հետ

Էլեկտրոտեխնիկա արտադրող Panasonic ընկերությունը դարձել է իսպանական ֆուտբոլային ակումբ «Բարսելոնայի» միջազգային գործընկերը:  Կողմերը 3 տարվա պայմանագիր են կնքել: Ճապոնական ընկերությունը դարձել է կատալոնական ակումբի պաշտոնական հովանավորը, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս օգտագործել ակումբի իմիջը մարկետինգային ծրագրերում: Բացի այդ Panasonic-ին պատկանող Viera բրենդային հեռուստացույցը դարձել է «Բարսելոնայի» պաշտոնական հեռուստացույցը. այն ևս կօգտագործվի մարկետինգային ծրագրերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում