Չեխը չի մեկնաբանում Ռունիի մասին լուրերը

Չեխը չի մեկնաբանում Ռունիի մասին լուրերը

«Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը հրաժարվել է մեկնաբանել Ուեյն Ռունիի’ «Մանչեսթեր Յունայթեդից» «Չելսի» հավանական տեղափոխության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է «կարմիր սատանաների» ղեկավարությանը և մերժում ստացել:

-Ուեյն Ռունին հիանալի ֆուտբոլիստ է, բայց այս պահին նա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող է: Եկեք պարզապես սպասենք, թե ինչ տեղի կունենա առաջիկայում,-ասել է Չեխը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում