Գոմես. Վան Գալն ինձ չէր վստահում, բայց ես դարձա լավագույն ռմբարկուն
18/07/2013 16:37
Նմանատիպ
«Ֆիորենտինայի» հարձակվող Մարիո Գոմեսը հայտարարել է, որ մյունխենյան ակումբից հեռացել է իր կամքով և ոչ թե ոչ բավարարար խաղաժամանակի պատճառով: Տեղեկացնում է Kicker-ը:
-Երեք տարի առաջ Լուի վան Գալը (այն ժամանակ «Բավարիայի» գլխավոր մարզիչը) ինձ պահեստային ֆուտբոլիստ էր համարում: Թիմում ես միայն չորրորդ հարձակվողն էի, սակայն այդ մրցաշրջանն ավարտեցի լավագույն ռմբարկուի կոչումով: Այս մրցաշրջանում ես երկրորդն էի’ զիջում էի միայն Մանջուկիչին, բայց ես տեղափոխվելու որոշում կայացրի,-ասել է Գոմեսը:
Հավելենք, որ «Բավարիայում» անցկացրած 115 խաղում Գոմեսը դարձել է 75 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում