Հայ շախմատիստները Մինսկում և Բարսելոնում
18/07/2013 18:53
Նմանատիպ
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունեն 3,5-ական միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Կոչեեւը (Բոլառուս):
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3,5 միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):
Տեղեկանում ենք Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում