Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը թիմին տալիս է այն, ինչ պետք է

Կլոպ. Հենրիխ Մխիթարյանը թիմին տալիս է այն, ինչ պետք է

«Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերթական անգամ գովեստի խոսքեր է ուղղել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Կլոպը նշել է, որ վերջին խաղերն ապացուցեցին Մխիթարյանի անհրաժեշտությունը.

-Մխիթարյանը «Բորուսսիային» տալիս է այն, ինչ պետք է: Ինչ վերաբերում է նրան փոխարինելուն, մենք մի քանի տարբերակ ունենք,-ասել է Կլոպը:

Նշենք, որ Մխիթարյանը «Լյուցերնի» հետ ընկերական խաղում վնասվածք ստացավ  և 4 շաբաթ չի խաղա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում