Ֆեդերեր. Ամեն խաղում կարող եմ ավելի լավ խաղալ
19/07/2013 10:51
Նմանատիպ
Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3 հաշվով հաղթեց Յան Գայեկին ու դուրս եկավ Համբուրգի մրցաշարի 1/4 եզրափակիչ.
-Ես դեռ փնտրում եմ խաղային ռիթմս, ինչքան երկար մնամ մրցաշարում, այնքան վստահ կխաղամ: Կարծում եմ, որ ամեն խաղում կարող եմ ավելի լավ խաղալ:
Ինչ վերաբերում է իմ նոր ռակետին` դեռ պետք է հարմարվեմ նրան: Սովորեմ, թե ինչպես է այն արձագանքում ամեն հարվածին: Արդեն նկատել եմ առանձնահատկություններն ու առավելությունները: Բայց պետք չէ դրա մասին խոսել, պետք է միայն լավ արդյունք ցույց տալ,-խաղից հետո ասել է շվեյցարացի թենիսիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում