Եվրոպա լիգա. Հայտնի են հաջորդ փուլում «Փյունիկի» հնարավոր մրցակիցները
19/07/2013 15:22
Նմանատիպ
Հայաստանի գավաթակիր «Փյունիկը», Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլը հաղթահարելու դեպքում, հաջորդ փուլում հարաբերությունները կպարզի Ֆինլանդիայի «Հոնկայի» ու Լեհաստանի «Լեխի» զույգի հաղթողի հետ: Նշենք’ այս զույգի առաջին մրցավեճը կայացել է Ֆինլանդիայում, ու լեհական թիմը հաղթանակ է տոնել 3-1 հաշվով:
Հիշեցնենք’ երևանյան թիմը որակավորման 2-րդ փուլում հանդիպել է լիտվական «Ժալգիրիսին», որի հարկի տակ կայացած առաջին խաղում պարտություն է կրել 0-2 հաշվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում