Ֆլորենտինո Պերեսի առաջիկա անելիքները

Ֆլորենտինո Պերեսի առաջիկա անելիքները

Մադրիդյան Marca պարբերականն ներկայացրել է, թե առաջիկայում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ի՞նչ գործունեություն պետք է ծավալի:

Պերեսը նախ մտադրվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ’ ուսումնամարզական հավաքի: Նախագահը ներկա է եղել «Ռեալի» նաև անցյալ տարվա հավաքին և այս մեկը ևս բաց թողնել չի ցանկանում:

Բացի այդ Պերեսը պետք է կարգավորի ակումբային մի շարք հարցեր. նախ Խեսե Ռոդրիգեսի հետ պաշտոնապես երկարաձգի պայմանագիրը, ապա պետք է լուծում տրվի գլխավոր հարցին. Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգմանը: Պորտուգալացին արդեն վերադարձել է արձակուրդից, կանոնավոր մարզվում է թիմի հետ, ուստի բանակցություններ վարելու համար այլևս ոչ մի խոչընդոտ չկա:

Սակայն այսքանով ևս գործերը չեն ավարտվում. ֆուտբոլիստներից հատկապես Գոնսալո Իգուայինի և Ֆաբիո Կոենտրաուի’ «Ռեալում» մնալը հարցականի տակ է: Մի շարք ակումբներ հետաքրքրված են նրանց ծառայություններով, իսկ նրանք ոչ բավարար խաղաժամանակի պատճառով դեմ չեն լինի լքել «Ռեալի» շարքերը: Ըստ Marca-ի’ շահավետ առաջարկների դեպքում Ֆլորենտինո Պերեսը կարող է համաձայնել վաճառել այդ ֆուտբոլիստների տրանսֆերները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում