Ֆուտբոլային աշխարհը` Տիտո Վիլանովայի հեռանալուց հետո
Նմանատիպ
Երեկ «Բարսելոնայի» ղեկավարության’ Տիտո Վիլանովայի’ առողջական խնդիրների պատճառով գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու պաշտոնական հայտարարությունից հետո, համացանցը ողողվեց Տիտոյին աջակցող գրառումներ:
Բազմաթիվ ֆուտբոլային և ոչ ֆուտբոլային ակումբներ, մարզիկներ, ԶԼՄ-ներ երկրպագուներ քաջալերում և շուտափույթ ապաքինում են մաղթում Վիլանովային: Twitter-ում երեկվանից ամենաշատ գրառումները կատարվել են հենց Տիտո Վիլանովա հանգուցային բառով:
Allsport.am-ը, միանալով Տիտոյին առողջություն մաղթողներին, առանձնացրել է որոշ գրառումներ:
«Ռեալ Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» ակումբը ցանկանում է իր աջակցությունը և կարեկցանքը հայտնել Տիտո Վիլանովային, նրա ընտանիքին և «Բարսելոնային»»:
Պեպե Ռեյնա-«Ֆուտբոլն արագընթաց խաղ է ու ժամանակի հետ հաղթանակները հավասարվում են պարտություններին: Իմ բոլոր մտքերը Տիտո Վիլանովայի մասին են, նրա ընտանիքի: Պինդ եղիր: Այս խաղը դու հաղթելու ես»:
Ռոնալդո-«Ցանկանում եմ, որ Վիլանովան հնարավորինս ուժեղ լինի: Վստահ եմ, որ նրան կհաջողվի առաջիկայում վերականգնել առողջությունը»:
«Չելսի»-«Չելսիի» ամբողջ անձնակազմը Վիլանովային առողջություն է մաղթում: Գլխավոր մարզիչ Մոուրինյոն, մարզչական ամբողջ անձնակազմը և բոլոր ֆուտբոլիստները շուտապույթ առողջություն են ցանկանում Տիտոյին»:
Սերխիո Ռամոս-«Իմ աջակցությունն եմ հայտնում Տիտոյին և նրա ընտանիքին»:
Դանի Կարվախալ-«Մեծ քաջալերանք Տիտո Վիլանովային»:
Սեսկ Ֆաբրեգաս-«Ուժ Ձեզ Տիտո: Մենք Ձեզ հետ ենք..իմ ամբողջ աջակցությունն են հայտնում»:
«Միլան»-«Հաջողություն Տիտո Վիլանովային այս մարտում»:
Անդրես Ինյեստա-«Վիլանովան կհաղթի այս մարտը: Ես նրան եմ փոխանցում մեր ամբողջ թիմի սերն ու աջակցությունը: Կարևորն առողջությունն է, ոչ թե պրոֆեսիոնալ կարիերան»:
Էրիկ Աբիդալ-«Ես միշտ կողքիդ եմ, դու հանճարեղ մարդ ես»:
Դավիդ Վիլյա-«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Վիլանովային և նրա ընտանիքին»:
Խորդի Ալբա-«Անցյալ մրցաշրջանում Տիտո Վիլանովան մեծ աշխատանք կատարեց «Բարսելոնայում»: Մենք հույս ունենք, որ շուտ կապաքինվի և որքան հնարավոր է շուտ կվերադառնա»:
Լեո Մեսսի-«Ուժ քեզ Տիտո’, բոլորը քեզ հետ են այս պայքարում»:
Խուան Մատա-«Իմ աջակցությունն եմ հայտնում Տիտո Վիլանովային և նրա ընտանիքին: Բոլորը քեզ հետ են»:
Ալվարո Մորատա-«Ամբողջ աշխարհի աջակցությունը քեզ համար է Տիտո»:
«Վալենսիա»-««Վալենսիա» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում Տիտո Վիլանովային»:
Ռադամել Ֆալկաո-«Իմ աջակցությունն եմ հայտնում Տիտոյին, նրա ընտանիքին և ընկերներին: Քաջություն և ուժ քեզ»:
Պաու Գասոլ-«Մեծ ուժ եմ մաղթում: Հույս ունեմ, որ բժշկությունը լավ կաշխատի»:
Ուժ քեզ Տիտո’ հաղթելու կյանքիդ ամենակարևոր պայքարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում