Աբիդալը «Մոնակոյի» նոր ավագն է
20/07/2013 15:11
Նմանատիպ
«Մոնակոյի» ավագը նոր մրցաշրջանում կլինի Էրիկ Աբիդալը:
Թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ընտրություն է կատարել «Բարսելոնայի» նախկին պաշտպանի, Վալեր Ժերմենի ու Ժերեմի Տուլալանի միջև, սակայն արդյունքում նախապատվությունը տվել է 34-ամյա Աբիդալին:
Փոխավագի դերը կստանձնի Տուլալանը, հաղորդում է ButFootballClub-ը’ հղում անելով BeIn Sport-ին:
Հիշեցնենք’ Աբիդալը մոնեգասկեցիների կազմ է տեղափոխվել այս ամռանը’ ակումբի հետ կնքելով «1+1» սկզբունքով պայմանագիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում