Լուսինե Ավագյանը` բրոնզե մեդալակիր

Լուսինե Ավագյանը` բրոնզե մեդալակիր

Այս օրերին Մոսկվայում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Լուսինե Ավագյանը մինչև 48 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել: Լուսինեն 2 րոպե 19 վայրկյանում հաղթել է իտալուհի Վալենտինա Մոսկետտին: 

-Առաջին անգամ եմ մասնակցում «Մեծ սաղավարտին» և շատ գոհ եմ, որ կարողացել եմ բրոնզե մեդալ նվաճել: Շատ ուրախ եմ և միաժամանակ տխուր, որ քառորդ եզրափակչում զիջեցի մոնղոլուհի մարզուհուն և չկարողացա կիսաեզրափակիչ դուրս գալ,-Ավագյանի խոսքերն ենք մեջբերում R-sport-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում