Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի զինծառայող, 20-ամյա Անար Մամեդովը ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաստատել են փաստը՝ նշելով, որ զինծառայողը զորակոչվել էր Բաքվի զինկոմիսարիատներից մեկից: