Ր.Հովհաննիսյանը Գ.Վեսթերվելլեի հետ քննարկել է ներքաղաքական մարտահրավերները
16/03/2012 17:20
Նմանատիպ
Այսօրտեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի հանդիպումը, որին ներկա էին մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ:
«Ժառանգության» մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: Հանդիպմանը ներկա էր նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում