Կարպին. Յուրա Մովսիսյանը պետք է ագրեսիվություն ավելացներ
22/07/2013 00:48
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության երկրորդ տուրի՝ «Ուրալ» – «Սպարտակ» (0:2) խաղից հետո Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու նա փոխարինեց Պավել Յակովլևին և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
-Յուրա Մովսիսյանը հիանալի աշխատանք կատարեց, պարզապես պետք էր ագրեսիվություն ավելացնել առջևի գծում, իսկ Պավելը չմտավ խաղի մեջ: Մենք նրա դիրքում հանդես եկող այլ խաղացողներ էլ ունենք: Այսօր բարդ խաղ ստացվեց: Առջևում 2 արտագնա խաղ է սպասվում բարդ մրցակիցների հետ,- ասել է ռուս մասնագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում