Nissan-ը կհովանավորի «Վասկու դա Գաման»

Nissan-ը կհովանավորի «Վասկու դա Գաման»

Բրազիլական «Վասկու դա Գաման» 4 տարվա պայանագիր է կնքել ճապոնական ավտոարտադրող Nissan ընկերության հետ:

Nissan-ի լոգոն կհայտնվի ակումբի մարզաշապիկներին: Դրա համար ակումբը տարեկան 3.5 մլն դոլար կստանա: Հովանավորի անունը տեղ կգտնի կայքում և մարզիչների հանդերձանքի վրա: 

-Վստահ եմ, որ համագործակցությունը նոր հաղթանակներ կբերի,-ասել է ակումբի նախագահ Ռոբերտո Դինամիտը:

Նշենք, որ ակումբը հիմա լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և հույսը հովանավորի աջակցության վրա է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում