Իբրահիմովիչ. «Մոնակոն» «ՊՍԺ»-ի պես մեծ նախագիծ է
23/07/2013 11:29
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ «Մոնակոն» առաջիկայում մրցունակ կդառնա.
– «Մոնակոն» նոր առաջնությունում հաղթող թեկնածուներից մեկն է: Նրանք ուժեղ ֆուտբոլիստների են գնել: Դա «ՊՍԺ»-ի պես մեծ նախագիծ է: Բայց Փարիզի ակումբը մի քանի տարով առաջ է նրանցից:
Ես Ֆալկաոյի հետ ինձ չեմ համեմատում, թող դա ուրիշներն անեն: Անցյալ տարի ես լավագույն հարձակվողն էի ,և կարևոր է, որ մեր թիմը չեմպիոն դարձավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում