Բեյլը 6-ամյա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ
23/07/2013 18:23
Նմանատիպ
«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Ռեալի» հետ վեցամյա պայմանագիր կկնքի և նոր ակումբում տարեկան կվաստակի 10 մլն եվրո: Հաղորդում է Marca-ն:
Աղբյուրը գրում է, որ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են, և «Ռեալը» նոր աստղի համար վճարելու է մոտ 100 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բեյլի համար «Արքայական» ակումբը «Տոտենհեմին» կզիջի Ֆաբիու Կոենտրաուին և կվճարի 80-85 մլն եվրո, սակայն այս տարբերակն անգլիական կողմին դուր չի եկել: Նշվում նաև, որ «Ռեալում» ուելսեցի տաղանդավոր ֆուտբոլիստը կրելու է 11 համարի մարզաշապիկը:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Գարեթ Բեյլը մասնակցել է 33 խաղի և դարձել 21 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում