Trofeo TIM. Նորեկ «Սասսուոլոն» նվաճեց տիտղոսը` առաջ անցնելով «Յուվենտուսից» և «Միլանից»
Նմանատիպ
Իտալիայում ավարտվեց Trofeo TIM մրցաշարը, որին մասնակցում են «Յուվենտուսը», «Միլանը» և «Սասսուոլոն»: Նշենք, որ այս մրցաշարում մեկ խաղը տևում է 45 րոպե: Հիմնական ժամանակում հաղթելու դեպքում թիմը վաստակում է 3 միավոր, իսկ եթե հիմնական ժամանակում գրանցվում է ոչ-ոքի, ապա նշանակվում են 11 մետրանոց հարվածներ, որոնցում հաղթելու դեպքում տրվում է 2 միավոր, իսկ պարտվելու դեպքում՝ 1:
«Յուվենտուս» – «Միլան» .45 րոպեում այդպես էլ հաշիվը չփոփոխվեց և նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ: Արդյունքում «Միլանի» ֆուտբոլիստները վաստակեցին 2 միավոր, իսկ «Յուվենտուսը»` 1:
«Յուվենտուս» – «Սասսուոլո».այս խաղում նույնպես գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի և կրկին հաղթողը վճռվեց 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում: «Յուվենտուսը» վաստակեց 2 միավոր:
«Միլան» -«Սասսուոլո». Այս խաղում հաշիվը բացեց «Միլանի» ֆուտբոլիստ Անդրեա Պետանյան, իսկ 11-րդ րոպեին Գաետանո Մազուչչին հավասարեցրեց հաշիվը: Խաղավարտին Մազուչչին նաև երկրորդ գոլը խփեց, և Ա Սերիայի նորեկը հաղթեց մրցաշարում:
Երկրորդ տեղը 3 միավորով զբաղեցրեց «Յուվենտոսը», իսկ «Միլանը» դարձավ 3-րդ մրցանակակիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում