Արևմտյան Հայաստանի տարածքում երկու եկեղեցիներ կվերանորոգվեն մինչև 2013 թ.-ը

Երեկ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը գումար է հատկացրել Մալաթիայի Թաշխորան եկեղեցու և Վանք գյուղի եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով «Մարմարա» օրաթերթին, ներկայացված ծրագիրը հաստատվել է և պետբյուջեից գումարն արդեն հատկացվել է: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թ.-ին:

Ս. Թաշխորան եկեղեցին տարիներ շարունակ անուշադրության է մատնված եղել, ինչի արդյունքում քանդվել են եկեղեցու փայտե գմբեթը և անընթեռնելի են դարձել պատերի փորագրությունները:

Նշենք, որ Մալաթիայի ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող եկեղեցին գտնվում է այն թաղամասում, որտեղ ծնվել է Հրանտ Դինքը: Մալաթիայի վարչակազմը ավելի վաղ հաստատել էր հայկական երկու եկեղեցիների վերանորոգման նախագիծը եւ ուղարկել էր Սվասի (Սեբաստիա) մշակութային արժեքների պահպանության շրջանային խորհուրդ՝ հաստատման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում