Նեմո Օզիլը, Տարզան Ռամոսը, Կատու Բենզեման…«Ռեալի» ֆուտբոլիստների մականունները
Նմանատիպ
Ավելի վաղ ներկայացրել ենք մի շարք հանրահայտ ֆուտբոլիստների մականուններ, այս անգամ անդրադառնում ենք «Ռեալի» որոշ ֆուտբոլիստների «երկրորդ անուններին»:
Իկեր Կասիլյաս- Նրան անվանում են Գալակտիկո, Դինյա, Capi, սակայն առավել հաճախ San Iker-այսինքն’ Սուրբ Իկեր:
Բենզեմա-Մեսյո, Առյուծ (León), Կատու (Իսպաներեն’ Gato), իսկ թիմակիցները պարզապես Բենզ-ով են դիմում ֆրանսիացուն:
Մեսութ Օզիլ-Խոշոր աչքերի համար նրան անվանում են Նեմո: Թիմակիցները Օզիլի հետ հաճախ են կատակում’ ասելով, թե նա խաղադաշտը լավ է տեսնում և գրագետ գործում, միայն խոշոր աչքերի շնորհիվ: Օզիլին երբեմն անվանում են նաև գերմանական Զիդան, Մոցարտ:
Կրիշտիանու Ռոնալդուին հանդերձարանում անվանում են մեքենա (Máquina), կարծես նա ինժեներական աշխատանքի արդյունք է: Սերխիո Ռամոսը մի առիթով ասել է, որ Ռոնալդուին կարճ դիմում են նաև Ռոննի, Ռոն, Կրիս:
Անխել դի Մարիա-Նրան դիմում են Անխելիտո-ով, իսկ առավել հայտնի է մակարոն մականունը’ նիհարության պատճառով: Իսպանիայում Անխել դի Մարիայի նման նիհար մարդկանց ասում են նաև Fideo:
Ռաֆայել Վարան-Երիտասարդ ֆրանսիացուն անվանում են ընձուղտ:
Խաբի Ալոնսո-Փորձառու իսպանացին ստացել է Մաեստրո մականունը:
Ալվարո Արբելոա-Իսպանացի ֆուտբոլասերները նրան անվանում են Twitter-ի արքա, սակայն Ալվարոն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ վերոնշյալ սոցիալական հարթակում: Արբելոային ասում են նաև Սպարտակցի:
Սերխիո Ռամոս-Կուկի, Գայլ Ռեմբո, Տարզան, Կոմանչի (հնդկական ցեղ)’ ահա այսպիսի բազմազան մականուններ ունի Ռամոսը:
Եթե գիտեք այլ մադրիդցիների մականուններ, կարող եք գրել մեկնաբանություններ 🙂
Հետևեք մեզ նաև Telegram-ում