Մոուրինյոն հիմա էլ «Չելսիի» լեգենդներին է պահեստայինների նստարանին թողնում
25/07/2013 12:20
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը 1 տարվա նոր պայմանագիր է կնքել թիմի հետ, սակայն գալիք մրցաշրջանում ավելի քիչ է օգտակար լինելու թիմին:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 35-ամյա ֆուտբոլիստին շաունակում է վստահել, սակայն նրա տարիքն իրենն անում է.
-Ես հավատում եմ, որ Ֆրենկը անփոխարինելի է ակումբի համար: Բայց 35-ամյա ֆուտբոլիստի ապաքինումն ավելի երկար է տևում, քան 25 տարեկանինը: Նրա դերը թիմում չի փոխվել, բայց նա չի կարող մրցաշրջանում 60 խաղ անցկացնել:
Հիշեցնենք, որ Լեմպարդն անցյալ մրցաշրջանում երկրի առաջնության 29 խաղից 15-ում գոլի հեղինակ դարձավ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում