Գյոտցեն վերադառնում է

Գյոտցեն վերադառնում է

«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մոտ օրերս կմիանա ընդհանուր թիմին և կվերսկսի մարզումները: Այս մասին գերմանական մամուլին հայտնել է թիմի բուժանձնակազմի ղեկավար Մյուլլեր-Վոլֆաարտը:

-Գյոտցեն արդեն լավ վիճակում է, վարժություններ է կատարում: Կարծում եմ՝ այս շաբաթվա վերջին նա կսկի աշխատել ընդհանուր թիմի հետ,-ասել է նա:

Հիշեցնենք, Գյոտցեն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի «Բավարիա» – «Բորուսսիա» խաղից առաջ և բաց թողել այդ կարևոր եզրափակիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում