Լեբրոն Ջեյմսի կարիերան ԱՄՆ-ի հավաքականում գրեթե ավարտված է
25/07/2013 17:12
Նմանատիպ
«Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը 2014թ Իսպանիայում կայանալիք Բասկետբոլի աշխարհի առաջնությանը հանդես չի գա ԱՄՆ-ի բասկետբոլի ազգային հավաքականում: Կասկածի տակ է նաև բասկետբոլիստի մասնակցությունը 2016թ Օլիմպիադային: Այս մասին հաղորդում է Yahoo Sports -ը` հիմնվելով «Մայամիին» մոտ գտնվող աղբյուրի վրա: Վերջինս նշել է.
-Լեբրոնը Օլիմպիադայի ժամանակ երեք տարով կմեծանա: Նա ունի երկու երեխա, և հարկավոր է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Նրանք, ովքեր գիտեն Լեբրոնին, տեղյակ են, որ նրա կողմից որոշումներն ընդունվում են վերջին պահին, սակայն հիմա որոշում ընդունելու անհրաժեշտության դեպքում նրա պատասխանը կլիներ` «ոչ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում