Արցախում քննարկվել են գիտության և կրթության զարգացմանն առնչվող հարցեր
17/03/2012 16:56
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17–ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների բուհերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող–հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում