Տոտտին խնդրում է դե Ռոսսիին` չհեռանալ «Ռոմայից»
25/07/2013 15:40
Նմանատիպ
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին շնորհավորել է թիմակից Դանիելե դե Ռոսսիին’ ծննդյան 30-ամյակի կապակցությամբ:
-Քեզ մաղթում եմ ամենալավը, դու արդեն մեծացել ես, գրեթե թոշակառու ես դարձել (ծիծաղում է): Ավելի լավ կլիներ, որ դու նվեր մատուցես մեզ, այլ ոչ թե հակառակը: Մնա մեզ հետ, ու մենք միասին որևէ լուրջ բան կհաղթենք,- ասել է Տոտտին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում