-7.9 C
Yerevan

Ս.Սարգսյանը մասնակցում է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին

Նմանատիպ

400 միլիոնի լրացուցիչ օգնություն Ուկրաինային․ Միջազգային ամփոփ լրահոս

Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Խերսոնում ռուսները թուրքական նավ են խոցել

Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի Խերսոն նավահանգստում գտնվող թուրքական Tuzla անվամբ նավը:

Գերմանիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր

Գերմանիայի կառավարությունը համաձայնել է Ուկրաինային տրամադրել Leopard 2 տանկեր։ Այս...

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելում է Եվրասիական տնտեսական միության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը,ի թղթակիցը, նիստին մասնակցելու համար Մոսկվայում են գտնվում ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահները: Նշենք, որ Հայաստանը նույնպես հանդիսանում է դիտորդ երկիր ԵվրԱզԷՍ-ում:

Երկրների ղեկավարները նախ մասնակցելու են նեղ կազմով խորհրդի նիստին, որին հետևելու է խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Նեղ կազմով նիստին բացի երկրների ղեկավարներից մասնակցելու են նաև կառավարության ներկայացուցիչները: Հայաստանից նիստին մասնակցելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Ընդլայնված նիստի ժամանակ նախագահներին են միանալու նաև պատվիրակությունների մյուս անդամները:

Ենթադրվում է, որ հանդիպման արդյունքներով երկրների ղեկավարները որոշումներ են ընդունելու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների հետագա ընթացքի առնչությամբ: Շուրջ 10 տարի առաջ հիմնադրված տարածաշրջանային կազմակերպության շրջանակներում ընթացիկ տարում տնտեսական խորը ինտեգրացման ուղղությամբ լուրջ քայլ է կատարվել. 2012 թվականի հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ի «եռյակը»՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձևավորել են Տնտեսական միասնական տարածությունը: Դրա շրջանակներում հարկային, դրամա-վարկային, առևտրային, ֆինանսական ու մաքսային ոլորտներում իրականացվում է համաձայնեցված քաղաքականություն: Այս տարվա հունվարի 1-ից համապատասխան միջպետական պայմանագրերն արդեն իսկ սկսել են գործել:

Պաշտոնական գնահատականներով, ԵվրԱզԷՍ-ի մոսկովյան նիստի որոշումները «կոչված են լինելու նոր ազդակ հաղորդել եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին»:

spot_imgspot_img