Ավտովթար Իրան-Հայաստան ճանապարհին. Զոհերի և վիրավորների մեջ հայեր կան

Իրանից Հայաստան մեկնած ավտոբուսը վթարի է ենթարկվել: Նախնախան տվյալների համաձայն՝ վթարի պատճառը անվադողի պայթյունն է եղել:

Ինչպես հաղորդում է իրանահայ համայնքի հասարակական կայքէջը (hyeli.net), վթարից զոհված 3 անձինք հայեր են, նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ:

Աղբյուրի համաձայն` հայտնի են դարձել նաև վիրավորված հայերի անունները. Նրանք են` Հակոբ Մարտիրոսյան, Լիանա Բարսեղյան, Մարինա Պետրոսյան, Բենիամին (Միքայել) Աղամալյան: Հաղորդվում է, որ նրանց վիճակը կայուն է:

Ավտոբուսը պատկանել է «Դիդար Սեյր Գիթի» ընկերությանը: Վթարը տեղի է ունեցել Մարանդ-Ջուլֆա մայրուղու 30-րդ կիլոմետրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում